2010թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը 2009թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ աճել է 7.1%-ով: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նույն ժամանակահատվածում հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառության ծավալը 2009թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ աճել է 15.7%-ով:
2009թ. առաջին ինը ամիսների համեմատ 2010 թ-ին 2.8%-ով աճել է նաև ուղևորափոխադրումների ծավալը:
2010թ. հունվար-սեպտեմբերին 2009թ. համեմատ հանրապետությունում 5.8%-ով աճել է ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորաշրջանառության: