Հոկտեմբերի 17-ին Վրաստանում ռուսական հատուկ ծառայությունների համար աշխատող և հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեղադրանքով ավելի քան 20 մարդ էր կալանավորվել, հիշեցնում է օրաթերթը և դեպքի առնչությամբ մանրամասներ ներկայացնում:
Այս ընթացքում, սակայն, նրանցից միայն երեք հոգու անունն է հայտնի, որոնցից երկուսը հայեր են` Արմեն Գևորգյանն ու Ռուբեն Շիկոյանը: Վրաստանում «Առավոտի» աղբյուրը, որը չցանկացավ այդ թեմայով խոսել, միայն հավաստիացրեց, թե տեղյակ է, որ այս գործով կան լուրջ մեղադրական փաստեր, այդ թվում` տեսագրություններ, բայց և չբացառեց, որ կալանավորված հայերից գոնե մեկը` Արմեն Գևորգյանը, պարզապես ազդեցությունների տակ է ընկել` առանց գիտակցելու իր արարքի հնարավոր հետևանքը: