Օրաթերթի գրում է, որ Սեյրան Օհանյանն իրականում չի հանդիպել զոհված զինծառայողների հարազտների հետ:
ՀՀ ՊՆ-ից երեկ հաղորդագրություն են տարածել, թե նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է խաղաղ պայմաններում բանակում սպանված Արտակ Նազարյանի և Սամվել Խաչատրյանի հարազատներին, որոնց իբր հավաստիացրել է, թե Նազարյանի և Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության ողջ գործընթացը գտնվում է իր անմիջական վերահսկողության ներքո, իրականացվում են համապատասխան միջոցառումներ նշյալ դեպքերի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար: Ավելի ուշ, սակայն, Արտակ Նազարյանի հարազատները հերքել են Սեյրան Օհանյանի հետ հանդիպելու լուրը, որը նրանք ապատեղեկատվություն են համարել: