Իտալացի նկարիչ Ամադեո Մոդիլիանիի հանրահայտ «Բազմոցին նստած մերկ կինը» կտավը Նյու Յորքի Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 68,962 միլիոն դոլարով, հայտնում են աճուրդի տան ներկայացուցիչները:
Սա նկարչի առաջին գործն է, որ այսքան բարձր արժեքով է վաճառվել: 2004 թվականին նրա կնոջ Ժաննա Էբյուտերնի դիմանկարը վաճառվել էր 31,4 միլիոն դոլարով, այնինչ նկարիչը մահացել է աղքատության մեջ:
Նշենք նաև, որ Փարիզում Մոդիլիանիի «Կարիատիդայի գլուխը» քանդակը վաճառվել է 52,6 միլիոն դոլարով, ինչը ամենաբարձր գինն է, որ Ֆրանսիայում երբևէ վճարել են արվեստի գործի համար: