Իրանական իշխանությունները հետաձգել են ամուսնական դավաճանության համար դատապարտված կնոջ մահապատիժը, հայտնում է “Эхо Москвы”-ն:
Ավելի վաղ կնոջ հանդեպ սահմանված պատժի դեմ հանդես էին եկել մի շարք պետությունների առաջնորդներ, իրավապաշտպաններ և հասարակական գործիչներ:
Կախաղանի համար նշանակված ժամանակն անցել է, այսօր այն տեղի չի ունենա, հայտարարել են 43-ամյա Սաքինե Մոհամադի-Աշտիանիի ճակատագրին հետևող իրավապաշտպանները: Սակայն առայժմ հայտնի չէ, թե որքան կապրի կինը:
Հիշեցնենք, որ նա դատապարտվել էր մահապատժի ամուսնուն դավաճանելու համար: Համաձայն շարիաթի օրենքների` նման հանցանք գործած կնոջը սպասվում է դաժան մահ` քարկոծման միջոցով: Ավելի վաղ Իրանի Իսլամանական Հանրապետության իշխանությունների սկզբունքները պաշտոնապես դատապարտվել էր Վաշինգթտոնը: Մահապատժից հրաժարվելու պահանջով հանդես են եկել նաև ԵՄ-ում: