ՌԴ Գլխավոր դատախազությունն առայժմ մտադիր չէ ձերբակալել Պետդումայի հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Վլադիմիր Մալինովսկին` խոսելով Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցի շուրջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ Եղիազարյանը հայտարարել էր, որ իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշումը հետին թվով ընդունված որոշում կլինի:
«Այդ որոշումը ոչ թե իրավական կլինի, այլ փաստացի, քանի որ ես արդեն իսկ զրկված են անձեռնմխելիության իրավունքից. Մոսկվայի իմ բնակարանում հետախուզություն են անցկացրել»,- ասել է Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ դատախազության քննչական վարչության ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը դիմել էր կառավարության Ստորին պալատ` ՌԴ Քրեական օրեսգրքի «Խմբակային մեքենայություններ իրականացնելու» հոդվածով քրեական գործ հարուցելու համաձայնություն ստանալու համար, իսկ այնուհետև ՌԴ գլխավոր դատախազ յուրի Չայկան էլ դիմել Պետդումային` Եղիազարյանին պատգամավորական մանդատից զրկելու պահանջով:
Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով` պատգամավոր Աշոտ Եղիազարյանը 200 միլիոն ռուբլու չափով պարտք է կուտակել: