Ռուսաստանի Պետդուման որոշում է կայացրել անձեռնմխելիությունից զրկել հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին: Հիշեցնենք, որ Եղիազարյանին կասկածում են առավել մեծ չափի մեքենայություններ իրականացնելու մեջ:
Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ է քվերակել 352 պատգամավոր, դեմ` 39: Հինգ մարդ ձեռնպահ է մնացել: Համաձայն որոշման տեքստի` այն անմիջապես ուժի մեջ է մտնում և ուղարկվում է ՌԴ Գլխավոր դատախազություն: