Նոյեմբերի 1-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել ն, որ որովայնի ծակած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1968 թ. ծնված Արարատ Գ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արարատ Գ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, նշված հանցագործությունը կատարելու համար բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1962 թ. ծնված Վազգեն Ք.-ն, որը խոստովանել է, որ նոյեմբերի 1-ին, ժամը 01.00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և վնասվածք է պատճառել է Արարատ Գ.-ին:
Ինչպես հայտնում է Ոստիկանության պաշտոնական կայքը, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Վազգեն Ք.-ի կինը` 1975 թ. ծնված Արուսիկ Ա.-ն, ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Վազգեն Ք.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: