Բաթումում նոր 7 մետր բարձրությամբ «Սեր» անունը կրող շարժվող քանդակ է բացվել, որը 8-10 րոպե դադարից հետո սկսում է շարժվել: Այս մասին հայտնել են Աջարիայի ինքնավար հանրապետության տուրիզմի և նավահանգստի բաժնի ներկայացուցիչները:
Քանդակի հեղինակը վրացի քանդակագործ Թամարա Քվեսիտաձեն է, ով ապրում և աշխատում է Միացյալ Նահանգներում:
Քանդակն իրենից կնոջ և տղամարդու մարմիններ է ներկայացնում, որոնք դեպի իրար են շարժվում և մի ամբողջություն են դառնում: Արձանները պողպատից են պատրաստված: Քանդակը սկզբից մտադիր էին «Կին և տղամարդ» կոչել, սակայն երբ որոշում է կայացվել այն Բաթումում տեղադրել, քանդակները Ղուրբան Սաիդի գրքի հերոսների անուններ են ստացել` Ալի և Նինո: Դա մի ադրբեջանցու և վրացի իշխանուհու սիրո պատմությունն է: