Իտալիայի սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիից պահանջում են ներողություն խնդրել վիրավորական հայտարարությունների համար:
Ավելի վաղ Միլանի մոտոցիկլետային սրահի բացման ժամանակ Բերլուսկոնին հայտարարել էր. «Ես անընդհատ ստիպված եմ խելագար ռիթմով աշխատել: Եվ եթե երբեմն կարողանում են գեղեցիկ կանանց նկատել, ապա ահա թե ինչ կասեմ ձեզ. ավելի լավ է գեղեցիկ կնոջը սիրել, քան միասեռական լինել»:
«Arcigay» ընկերության ներկայացուցիչ Պաոլո Պատանեն Բերլուսկոնիի նման արտահայտությունն անվանել է «գռեհիկ» և «վիրավորական միասեռականների համար» և հայտարարել է, որ Բերլուսկոնին պետք է ներողություն խնդրի ինչպես միասեռականներից, այնպես էլ կանանցից:
Հիշեցնենք, նաև որ Բերլուսկոնին մեղադրվում է 17-ամյա մարոկուհու հետ սեռական կապ ունենալու մեջ: Ըստ շրջանառվող լուրերի` նա աղջկան 5 հազար եվրո է վճարել մի գիշերվա համար: Իտալիայում մարմնավաճառությունն արգելված չէ, սակայն դրանով կարելի է զբաղվել չափահաս դառնալուց հետո:
Վարչապետին նաև մեղադրում են իր ծառայողական դիքրը չարաշահելու մեջ, քանի որ նա իրավապահ մարմիններին ստիպել է ազատ արձակել մարոկուհուն: