Home / Հայաստան / Գերմանացի գրողը պահանջում է դադարեցնել գնչուների վտարումը

Գերմանացի գրողը պահանջում է դադարեցնել գնչուների վտարումը

Գերմանացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Գյունթեր Գրասը բաց նամակ է ուղղել ԳԴՀ նախագահ Քրիստիան Վուլ‎ֆին և կառավարությանը` պահանջելով դադարեցնել Կոսովոյի գնչուներին հայրենիք վերադարձնելու գործընթացը, հայտնում է Welt-ը:

Գրասը Կոսովոյի գնչուների վերադարձը հայրենիք անվանել է վտարում` նշելով, որ Գերմանիայում իրականացվող գործընթացները ստվերում են թողնում անգամ ‎ֆրանսիական կառավարության գործողությունները, որոնք երկրից վտարել են գնչուների:

Հիշեցնենք, որ պաշտոնական Փարիզի գործողություններն արժանացել էին ԵՄ-ի դատապարտմանը: