Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը համարում է սխալ հաշվարկած քայլ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Շահնազարյանը հայտարարեց, որ դա ոչ մի օգուտ չի տա:
«Դա լուրջ հարված կարող է հասցնել Մինսկի խմբի գործընթացին, ինչն Ադրբեջանի ցանկությունն է` տապալել այդ գործընթացը»,- ասել է Շահնազարյանը:
ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ընդհանուր շահ է, և այս պարագայում «իշխանություն կամ ընդդիմություն կապ չունի»:
«Եթե այս հարցը դրվեց ԱԺ-ում քննարկման ու չընդունվեց, դրանով ծանր բարոյական և քաղաքական վնաս կհասցվի», – կարծիք է հայտնել Շահնազարյանը` խորհուրդ տալով «Ժառանգություն» կուսկացության խմբակցությանը այդ հարցը չհասցնել քվեարկության: