Այսօր առավոտյան Թուրքիայի արևմտյան հատվածում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Anadolu գործակալությունը` վկայակոչելով Երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի տվյալները: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Էգեյան ծովում:
Տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
Վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը ահաբեկել է Չանաքալեի բնակիչներին, ովքեր հապճեպ դուրս են եկել իրենց տներից, սակայն տեսնելով, որ ցնցումների հետևանքով վնասներ չկան, հետ են վերադարձել:
Ցնցումները նկատելի են եղել նաև Ստամբուլիում, Բալիքեշիրում, Էդիրնեում և Թեկիրդաղում: