Համաձայն Թուրքիայի ոստիկանության տվյալների` կիրակի Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողության իրականացնողը 24-ամյա Վեդաթ Աքարն է: Աքարը Վան նահանգի Գուրինպար քաղաքից է, ընտանիքի հետ Ստամբուլ է տեղափոխվել 7 տարի առաջ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Ոստիկանության տվյալներով` նա Քրդական բանվորական կուսակցության անդամ է, իսկ ահաբեկչությունն իրականացնելուց առաջ նա նախապատրաստվել է քուրդ զինյալների Քանդիլ ճամբարում:
Հիշեցնենք, որ Վեդաթ Աքարն իրեն պայթեցրել էր Ստամբուլի կենտրոնական Տաքսիմ հրապարակում, որի հետևոնքով 32 մարդ վիրավորվել էր:
Այս պահին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 8 մարդու, այդ թվում` Աքարի հարազատներին:
Ինչպես Epress.am-ին հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, պայթյունի հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: