Քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի (նկարում) ազատ արձակումը պատահական չէր, քանի որ նրա ազատ արձակման հարցը բարձրացվել էր Երևանում հոկտեմբերին ացնկացված «Ժողովրդավարություն հանուն ապագայի» միջազգային ֆորումի ժամանակ:
Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` Epress.am-ի խնդրանքով մեկնաբանելով քաղբանտարկյալի ազատ արձակումը:
Նա նշել է, որ միջազգային հանրությունն իր կոշտ հայտարարություններով է հանդես գալիս, Հայաստանում հասարակությունը շարունակում է չհանդուրժել քաղբանտարկյալների առկայությունը, այդ իսկ պատճառով իշխանությունները փորձելու են որևէ միջոցով ազատ արձակել քաղբանտարկյալներին:
«Ես շատ ուրախ եմ, որ Աշոտը վերադարձավ իր ընտանիքը: Եվ հուսով եմ, որ նրա ազատ արձակումը միայն սկիզբն է»,- ասել է Ալեքսանդր Արզումանյանը: