Նոյեմբերի 3-ին մեկնարկած հայ-էմիրաթական ներակայցուցչական գործարար համաժողովը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ներդրումային դաշտի ընդլայնման համար: Այս մասին այսօր ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Կասիմիի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ ԱԳՆ ղեկավարի` Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս բարձր տեխնոլոգիաների զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, դեղագործության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, գիտության և այլ բնագավառներում փոխգործակցության զարգացմանը և պատրաստ է այդ ոլորտներում էմիրաթական ներդրողների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել:
Շեյխա Լուբնա ալ-Կասիմի ներկայացնելով գործարար համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները`ընդգծեց, որ միջոցառմանը մասնակցող 40 էմիրաթցի գործարարները հետաքրքրված են հայաստանցի գործընկերների հետ կապերի հաստատումով, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար: