Ֆուտբոլային գուշակ ութոտնուկ Պաուլին փոխարինող են գտել: Նրա «հետնորդին» այսօր բնակեցրել են գերմանական Օբերհաուզեն քաղաքի Sea life ավկիանարիումի ակվարիումներից մեկում, հաղորդում է DPA գործակալությունը:
Պաուլ-կրտսերը դեռևս շատ փոքր է` ընդամենը 30 սմ: Ութոտնուկն անմիջապես դուրս է եկել իր համար հատկացված կավե սրվակից և սկսել է ուսումնասիրել իր նոր բնակավայրը: Պաուլ-կրտսերը Գերմանիա է ժամանել ֆրանսիական Մոնպելյե քաղաքից:
«Երաշխավորված չէ, բայց չի էլ բացառվում, որ երիտասարդ ութոտնուկը երկու տարի անց կկարողանա նույն ճշգրտությամբ գուշակել Եվրոպայի առաջնության հանդիպումները ելքը», – ասել է Օվկիանարիումի ներկայացուցիչը:
Հիշեցնենք , որ Պաուլը-ավագը ճշգրիտ է կանխագուշակել Գերմանիայի մասնակցությամբ բոլոր Ֆութբոլային հանդիպումների արդյունքները, այդ թվում` 2010 թ. Աշխարհի Գավաթի:
Կանխագուշակելով Իսպանիայի հաղթանակը` նա այնքան մեծ համբավ ձեռք բերեց, որ Իսպանիայում որոշել են նրա անունով փողոց կոչել, իսկ Օբերհաուզենի նրա պատվին հուշարձան կբացեն: