Այսօր վաղ առավոտյան` ժամը 4:00-ի սահմաններում, Մոսկվայում 72 տարեկան հասակում մահացել է ՌԴ նախկին վարչապետ, Ուկրաինայում ՌԴ նախկին դեսպան Վիկտոր Չեռնոմիրդինը:
Նրա հարազատների խոսքով` վերջին շրջանում Չեռնոմիրդինը ծանր հիվանդ էր:
1992 թվականին Չեռնոմիրդինը վարչապետ էր նշանակվել և 6 տարի զբաղեցրել էր այս պաշտոնը: 2001-2009 թվականներին նա եղել է Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանը, ինչպես նաև ռուս-ուկրաինական առևտրային հարաբերությունների զարգացման գծով նախագահի հատուկ ներկայացուցիչը:
2009 թվականին քաղաքական գործիչը ՌԴ նախագահի խորհրդական է նշանակվել, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրներին տնտեսական զարգացման հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ:
Վիկտոր Չեռնոմիրդինը հայտնի է խոսքի վարպետությամբ ու ճկունությամբ: Նրա արտահայտություններից շատերը դարձել են քաղաքական հռետորության դասական օրինակներ: Ահա նրանցից մի քանիսը (Newsru.com-ի ներկայացմամբ).
«Ես մոտավորապես երկու տղա ունեմ»
«Մենք այնպես ենք ապրելու, որ մեր երեխաներն ու թոռները նախանձելու են մեզ» «Իմ կյանքն անցել է նավթի ու գազի մթնոլորտում»
«Հասցնո՞ւմ եք գեղեցիկ կանանց նկատել», «Հասցնում եմ, բայց միայն նկատել, ինչի համար շատ եմ ափսոսում»
«Այն սկզբունքները, որոնք սկզբունքային էին, իրականում անսկզբունքային էին»
«Կարող եմ աշխատել Սելեզնյովի հետ, բայց մյուս անդամների հետ……. ես նրանց չեմ տեսնում իրենց արարքների պատճառով»
«Ցանկանում էինք ավելի լավ, բայց ստացվեց, ինչպես միշտ»: