Արնոլդ Շվարցնեգերը, 7 տարի զբաղեցնելով Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը, վայր է դրել իր լիազորությունները:
Կալիֆորնիայի նահանգապետի նոր ընտրություններին քաղաքի բնակիչների մեծ մասը քվեարկել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջերի Բրաունի օգտին, ով անցյալում` 1975-1983 թվականներին, արդեն իսկ զբաղեցրել է նահանգապետի պաշտոնը:
Ընտրություններին Ջերի Բրաունի հիմնական հակառակորդը Մեգ Ուիթմանն է եղել, հաղորդում է MIGnews.com-ը: