Sukhoi Superjet 100 SN 95007 սերիայի առաջին ինքնաթիռը, որը նախատեսված է «Արմավիա» ավիաընկերության համար, իր մեկնարկային չվերթն է իրականացրել: Այս մասին РИА Новости-ին հայտնել են «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության մամուլի ծառայությունում:
Ինքնաթիռը վարում էին ընկերության օդաչու-փարձարարներ Ալեքսանդր Իվանովը և Ալեքսանդր Կոչետկովը: Չվերթը 3 ժամ է տևել:
«Չվերթի ընթացքում անձնակազմը ստուգել է ինքնաթիռի համակարգերի աշխատունակությունը, շարժիչը, հաստատվել են ինքնաթիռի թռիչքային բնութագրերը փորձարարական դիապազոնում», – հայտարարել են ընկերության մասնագետները:
Այս պահին արտադրության մեջ են գտնվում Sukhoi Superjet 100 տասնյոթ ինքնաթիռներ, որոնցից 5-ը` վերջնական փուլում:
Ընկերությունն ակնակլում է, որ հայկական «Արմավիային» և ռուսաստանյան «Աերոֆլոտին» առաջին ինքնաթիռները կտրամադրեն այս տարվա վերջին: