Օրաթերթը, հղում կատարելով ՀՀ ՊՆ բարձրաստիճան իր աղբյուրների վրա, գրում է, որ ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը երկու ամսից պաշտոնանկ է արվելու:
Մեր տեղեկություններով, իր անձի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո Խաչատուրովը հանդիպել է Սերժ Սարգսյանին և իր բողոքները ներկայացրել այն կապակցությամբ, որ իր դեմ «նայեզդներ» են սկսվել: Մեր տեղեկություններով, սակայն, Սարգսյանը չի արձագանքել Խաչատուրովին, իսկ այդ հանդիպումից հետո նրան պաշտոնանկ անելու քաղաքական որոշում է կայացվել: Իշխանությունները Խաչատուրովի հեռանալը հիմնավորելու են վերջինիս կողմից բանակում կատարված տնտեսական հանցագործություններով: Ինչպես երևում է, Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը, այսպիսով, փորձում են «ժերտվա» տալ Խաչատուրովին` նաև իրենց մեղքով կատարված հանցագործությունները բարդելով նրա վրա: Չի բացառվում, որ Խաչատուրովի վրա բարդեն նաև մարտիմեկյան իրադարձություններին բանակի ապօրինի մասնակցության հետ կապված հարցը: