Երեկ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակում են գործել քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա: Այս մասին իր այսօրվա համարում հաղորդում է «Հայկական ժամանակը»` հղում կատարելով ԱԱԾ իր աղբյուրների վրա:
Նշվում է, որ այլ մանրամասներ ճշտել չի հաջողվել:
«ԱԱԾ մեր աղբյուրները նշում են, սակայն, որ հարձակումը հրահանգավորված է եղել նախագահական նստավայրից: Ըստ այդմ` նպատակը նույնն է` ամեն գնով կասեցնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական և լրագրողական գործունեությունը», – գրում է օրաթերթը: