Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում ուկրաինական «Շախտյորը» ռևանշի հասավ անգլիական «Արսենալի» նկատմամբ նախորդ տուրում կրած պարտության համար: Նշենք, որ այս անգամ «Շախտյորի» կազմում բացակայում էր Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք ուներ:
Հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվեցին առաջին խաղակեսում: 10-րդ րոպեին անգլիական ակումբի հարձակվող Տեո Ուոլկոտը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի առջև և գրավեց Պյատովի դարպասը: Դրանից հետո «Շախտյորը» տիրեց նախաձեռնությանը, սակայն մի քանի հիանալի պահ չօգտագործեց: Վերջ ի վերջո ուկրաինական ակումբին օգնեց երիտասարդ Քրեյգ Իստվուդը, ով գնդակը գլխի հարվածով ուղարկեց սեփական դարպասը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Գաել Կլիշիի անփույթությունից օգտվեց Դարիո Սռնան, ով խլեց գնդակը պաշտպանից և փոխանցում կատարեց տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ կանգնած Էդուարդոն գրավեց «Արսենալի» դարպասը՝ 2:1:
Երկրորդ խաղակեսում «Արսենալն» ակտիվացավ, սակայն չկարողացավ հավասարեցնել հաշիվը: «Շախտյորը» հաղթանակից հետո ունի 9 միավոր և «Արսենալին» զիջում է միայն միմյանց միջև հանդիպումներում խփած և բաց թողած գնդակների քանակով:
Նոյեմբերի 3, արդյունքներ.
E խումբ
Բազել, Շվեյցարիա – Ռոմա, Իտալիա 2:3
Կլուժ, Ռումինիա – Բավարիա, Գերմանիա 0:4
Բավարիա՝ 12 միավոր, Ռոմա՝ 6 միավոր, Բազել՝ 3 միավոր, Կլուժ՝ 3 միավոր
F խումբ
Չելսի, Անգլիա – Սպարտակ Մոսկվա, Ռուսաստան 4:1
Ժիլինա, Սլովակիա – Օլիմպիկ Մարսել, Ֆրանսիա 0:7
Չելսի՝ 12 միավոր, Սպարտակ՝ 6 միավոր, Օլիմպիկ՝ 6 միավոր, Ժիլինա՝ 0 միավոր
G խումբ
Միլան, Իտալիա – Ռեալ Մադրիդ, Իսպանիա 2:2
Օսեր, Ֆրանսիա – Այաքս, Հոլանդիա 2:1
Ռեալ՝ 10 միավոր, Միլան՝ 5 միավոր, Այաքս՝ 4 միավոր, Օսեր՝ 3 միավոր
H խումբ
Շախտյոր, Ուկրաինա – Արսենալ, Անգլիա 2:1
Պարտիզան, Սերբիա – Բրագա, Պորտուգալիա 0:1
Արսենալ՝ 9 միավոր, Շախտյոր՝ 9 միավոր, Բրագա՝ 6 միավոր, Պարտիզան՝ 0 միավոր