Home / Армения / Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց Մանվել Սարիբեկյանի դին

Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց Մանվել Սարիբեկյանի դին

Այսօր ժամը 12:00-ի սահմաններում Արդբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Մանվել Սարիբեկյանի դին: Հանձնումը տեղի է ունեցել Իջևան-Ղազախ ճանապահրի մասում: Այս մասին Epress.am-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:

Մամուլի խոսնակը նաև հաստատել է Ադրբեջանի քաղաքացու հանձնման փաստը: Հայաստանն ադրբեջանական կողմին է հանձնել քաղաքացի Էլդար Թաղիևին, ով մոտ 10 ամիս առաջ ապօրինի անցել էր Հայաստանի սահմանը:

«Հայաստանի Պաշտպանության նախարարությունը կատարում է Աստրախանում հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահի կողմից ձեռքբերված պայմանավորվածությունները, և մենք նույն վճռականությունն ակնկալում ենք Ադրբեջանի կողմից»,- Epress.am-ին ասել է Դավիթ Կարապետյանը: