ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը «ցավագին» է ընդունում այն փաստը, որ իրեն չի հաջողվել Իրաքում զանգվածային ոչնչացման զենք հայտնաբերել: Լրագրողների ձեռքն են ընկել Ջորջ Բուշի գրառումները` «Որորշիչ պահեր» խորագրով:
Ինչպես նշում է New York Times-ը, գրքի մեջ որևէ հիշատակում չկա ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի վերաբերյալ:
Իր մեմուարներում Ջորջ Բուշը մանրամասն նկարագրում է իր կյանքի և նախագահության տարիների ամենակարևոր 14 իրադարձությունները, այդ թվում` 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո իր որոշումները, և խմելը թարգելու մասին որոշումը:
64-ամյա Բուշը հաստատում է Իրաքում պատերազմ սկսելու իր որոշումը: Նրա խոսքերով` Իրաքի ժողովուրդը ավելի լավ է սկսել ապրել Սադամ Հուսեյնից հետո: Իսկ Միացյալ Նահանգներն ավելի հեշտ պայմաններում են փնտրում քիմիական և մանրէաբանական զենքը:
Բուշը նշում է, որ ցնցված է եղել, երբ իրաքյան գործողությունները սկսելուց հետո ամերիկյան զինված ուժերը չեն գտել զանգվածային ոչնչացման զենք Իրաքում:
«Ոչ ոք այդքան բարկացած և ցնցված չի եղել, որքան ես, երբ մենք չգտանք զենքերը:
Ամեն անգամ, երբ ես հիշում եմ այդ մասին, ինձ մի հիվանդագին զգացողություն է պատում»,- գրում է Բուշը: