Նոյեմբերի 3-ին՝ ժամը 15.10-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կան տուժածներ:
Նախնական տվյալներով` տեղի է ունեցել պայթյուն` առանց հրդեհի, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Գյումրի քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 1941թ.-ին ծնված Սողոմոն և 1996թ.-ին ծնված Նորիկ Չաթալյանները:
Ս.Չաթալյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ն.Չաթալյանինը` բավարար: