Այս րոպեներին Բաղրամյան փողոցում` ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, ակտիվիստների մի խումբ բողոքի ակցիա է անցկացնում` ի պաշտպանություն քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի:
Եռագույն դրոշներ և Նիկոլ Փաշինյանի պատկերով պաստառներ ձեռքերին` ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալին` վանկարկելով`«Ամոթ, ամոթ», «Հիմա», «Դատվելու եք» կարգախոսները:
Ընդհանուր առմամբ բողոքի ակցիան անցնում է խաղաղ մթնոլորտում: Ոստիկանությունն առայժմ չի միջամտում:
Ոստիկաններից մեկը ռադիոկապի միջոցով հերթապահ պարեկային խումբ հրավիրեց ակցիայի վայր: