Թուրքիայում նավթի որոնման պետական ծրագիրն առայժմ ձախողվում է: Թուրքիայի իշխանությունները նպատակ են դրել մինչև 2023 թվականը, երբ նշվելու է Թուրքիայի հանրապետության 100-րդ տարեդարձը, նավթ գտնել Սև ծովի թուրքական ջրերում:
Աշխատանքներն իրականացվում են բրազիլական և ամերիկյան ընկերությունների հետ համատեղ, սակայն երկու վայրերում, որտեղ նավթի պաշարներ կարող էին լինել, աշխատանքներն ապարդյուն են անցել:
Ինչպես հաղորդում է թուրքական Zaman-ը, հորատման աշխատանքների արդյունքում մասնագետները նավթ չեն գտել, սակայն Տրապիզոն նահանգում աշխատանքները շարունակվելու են: Հաջորդ փորձն իրականացվելու է Սուրմելի քաղաքի մոտ գտնվող ափամերձ տարածքներում: