«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ և ոստիկանապետ Սուրեն Աբրահամյանը ՀԱԿ-ի` իշխանության գալուց հետո որևէ պաշտոն չի զբաղեցնելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ինքը` Աբրահամյանը` արձագանքելով հնչած դիտարկմանը, թե իրենք (ընդդիմությունն` ի դեմս ՀԱԿ-ի) ձգտում են իշխանության:
«Երբ ընդդիմությունը գա իշխանության, իսկ դա հաստատ լինելու է, պաշտոնապես հայտարարում եմ` ես չեմ հավակնելու որևէ պաշտոնի»,- ասել է բանախոսը: