Գինեսի ռեկորդների գիրքը աշխարհի «ամենատգեղ կին» է ճանաչվել բրիտանուհի Էն Վուդսը, որը ծամածռության առաջնության 27-ակի չեմպիոն է:
62-ամյա կինն իր կյանքի ընթացքում արդեն 30 անգամ մասնակցել է նման մրցույթների:
Ինչպես տեղեկացնում է news.bcm.ru-ն ` Էնը իրականում բավականին գրավիչ կին է և նրան ամենևին էլ չի մտահոգում այն հանգամանքը, որ հաղթել է «ամենատգեղ կին» անվանակարգում:
«Չեմ մտածում, որ կշարունակեմ դեմքս ծամածռել: Հնարավոր է, որ հանգստի անցնեմ, բայց դժվար թե որևէ մեկը իմ ռեկորդը գերազանցի», – նշել է Վուդսը: