Մոսկվայի հյուսիսային հատվածում երեխայի առևանգման կասկածանքով երկու հայաստանցի է ձերբակալվել: Նրանց արդեն մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդել է Մոսկվայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով` ձերբակալվածներն առևանգել են իրենց համերկրացու 9-ամյա տղային: Երեխայի հայրը Մոսկվայում հայտնի գործարար է: Դեպքը տեղի է ունեցել ընթացիկ տարվա մայիսին: Երեխային ուժով մեքենա են նստեցրել և պահել են ինչ-որ տան նկուղում: Նրա համար հանցագործները 8 միլիոն ռուբլու չափով փրկագին են պահանջել: Տղային 5 օր ծեծի են ենթարկել և բաց են թողել փրկագինը ստանալուց հետո:
Առևանգված երեխայի ծնողները ոստիկանություն են դիմել պատահածից երեք ամիս անց` 2010 թվականի օգոստոսին: Ձերբակալվածներն այժմ առաջին ցուցմունքներն են տալիս, հաղորդում է Сити-FM-ը: