Home / Армения / Պուտինը աշխարհի չորրորդ ամենաազդեցիկ մարդն է

Պուտինը աշխարհի չորրորդ ամենաազդեցիկ մարդն է

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը, որում չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Ցուցակում ընդգրկված են մարդիկ, ովքեր մեծ ազդեցություն ունեն համաշխարհային հանրության վրա, այդ թվում` պետությունների առաջնորդներ, կրոնական գործիչներ, գործարարներ և հանցագործներ:

Ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է Չինաստանի առաջնորդ Հու Ձինտաոն` 1,3 միլիարդ մարդկանց ղեկավարելու համար: Երկրորդ տեղում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման է, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա Բին Աբդել Ազիզը:

Լավագույն տասնյակում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ինչպես նաև Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև աշխարհի համար մեկ ահաբեկիչ Ուսաման Բեն Լադենը, ով 57-րդ հորիզոնականում է: