Այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ երեկ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակում են գործել քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա, չի համապատասխանում իրականությանը, Epress.am-ին հայտնել են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից` հղում կատարելով «Կոշ» քրեակատարողական հիմնարկի մամուլի ծառայության պատասխանին:
«Խցակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, որը ծեծկռտուքի չի վերածվել», – մեզ հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Վեճի պատճառների կամ այլ մանրամասների մասին տեղեկություններ չկան: