Ֆրանսիայի ոստիկանությունը երկու մարդ է ձերբակալել`ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու կասկածանքով: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Բրիս Օրտեֆեն:
Նախարարի խոսքով` ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Օրտեֆեն նշել է նաև, որ ընթացիկ տարվա սկզբից Ֆրանսիայում ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով 85 մարդ է ձերբակալվել, որոնցից 27-ը բանտում են, հաղորդում է ռադիո «Մայակը»: