Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը կլինի երկու հասարակությունների միջև վստահության վերականգնմանն ուղղված միջոցառում, եթե նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գան նաև Ադրբեջանում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Երևանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության փաստը:
«Առհասարակ, երկկողմ նախաձեռնությունները միշտ ողջունելի են: Եթե միայն մի կողմն է կազմակերպում, իսկ, ինչպես տեսնում եմ, միայն Հայաստանում է լինելու միջոցառումը, ապա այս դեպքում հավասարակշռությունը խախտվում է»,- նշել է դաշնակցական գործիչը:
Հիշեցնենք, որ փառատոնի կազմակերպմանն աջակցում է Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Փառատոնի մասին տեղեկատվությունը մեծ իրարանցում է առաջացրել հատկապես սոցիալական ցանցերում և բլոգերում` արժանանալով խիստ քննադատության: