Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտ կասկածելի փաթեթ են հայտնաբերել: Դեպքի վայր են ժամանել ականազերծիչները, ովքեր պայթեցրել են փաթեթը, սակայն, բացելով այն, հագուստի պարագաներ են հայտնաբերել:
Նմանատիպ դեպք է գրանցվել նաև Ստամբուլում` Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ: Դեսպանատան մոտակայքում հայտնաբերված կասկածելի փաթեթում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: