Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներն արդեն երկրորդ օրն է զբաղված են նոյեմբերի 9-ի հանրահավաքի իրազեկման աշխատանքներով: Իրազեկումն իրականացվում է Երևանի բոլոր համայնքներում, ինչպես նաև ՀՀ մարզերում: Երիտասարդները պատերին փակցնում են հանրահավաքի իրազեկման պաստառները:
Հանրահավաքի իրազեկման հայտարարության մեջ նշված է հանրահավաքի օրակարգը`
– ժողովրդավարական ազատությունների վերականգնումը
– Քաղբանտարկյալների ազատ արձակում
– Արտաքին քաղաքական մարտահրավերները
Կոգրեսի երիտասարդներից Հրանտ Թամրազյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրազեկման աշխատանքներն առայժմ ընթանում են նորմալ և դեռևս ոչ մի միջադեպ չի եղել: