Իրանցի իրավապաշտպան Նասրի Սոտուդեն ծանր առողջական վիճակում է գտնվում բանտում հացադուլ իրականացնելու արդյունքում: Այս մասին հայտնում են Նյու Յորքում գտնվող իրանական իրավապաշտպան կազմակերպությունը:
Իրանի Մարդու իրավունքների պաշտպնության միջազգային կազմակերպությունը կոչ է արել ՄԱԿ-ին` միջամտելու Սոտուդեի գործին, հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Սոտուդեն ձերբակալվել էր ընթացիկ տարվա սեպտեմբերին` ազգային անվտանգության դեմ ուղղված գործունեություն ծավալելու մեջ մեղադրանքով:
Անցյալ կիրակի Սոտուդեն հացադուլ է հայտարարել` բողոքելով իր նկատմամբ առկա վերաբերմունքի դեմ:
Իրանի Մարդու իրավունքների պաշտպնության միջազգային կազմակերպության ղեկավար Հադի Ղաեմին, խոսելով Սոտուդեի մասին, մեջբերել է նրա ամուսնու խոսքերը, համաձայն որոնց` Սոտուդեն շատ է նիհարել բանտում, իսկ նրա մաշկի գույնը մգացել է:
Ղաեմիի խոսքով` բանտարկյալն առաջին անգամ հնարավորություն է ստացել տեսնել իր երկու երեխաներին միայն երեկ` հինգշաբթի: Իրավապաշտպանի ամուսինը նաև կոչ է արել ՄԱԿ-ին աջակցել հարցի լուծմանը: