Չի բացառվում, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նիստի օրակարգից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձևի նախագիծը հանելը կարող է պայմանավորված լինել Ադրբեջանում սպասվող խորհրդարանական ընտրություններով, որոնց պատճառով Ադրբեջանը Վեհաժողովին ներկայացուցիչ չի ունենալու: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Սա հարցն օրակարգից հանելու ամենահավանական պատճառն է, քանի որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նստարշրջանի օրակարգից այդքան հեշտ չէ հարց հանել »,- նշել է դաշնակցական գործիչը: