Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը Ոստիկապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ազատվել է աշխատանքից:
Շիրինյանն անցել է կադրերի տրամադրության տակ: Ոստիկանության բաժնում News.am-ին հայտնեցին, թե ազատման համար հատուկ պատճառ չկար, և որ ոստիկանական համակարգում հաճախ են նման բաներ տեղի ունենում:
Ինքը` Սայաթ Շիրինյանը, հայտնեց, որ որևէ պատճառաբանության մասին տեղյակ չէ և մեկնաբանություներ անել չի կարող:
Սայաթ Շիրինյանը ոստիկանության գնդապետ է և Ոստիկանության մամուլի բաժնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից: