Նոյեմբերի 5-ին Կուբայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են:
Ինքնաթիռը պատկանում է AeroCaribbean ընկերությանը. այն թռիչք էր իրականացնում Սանտյանգո-դե-Կուբա- Հավանա չվերթով, գրում է BBC-ն:
Կուբայի իշխանությունները հաստատել են այն տեղեկատվությունը, որ ինքնաթիռի 68 ուղևորներից և ոչ մեկը չի փրկվել: Ուղևորներից 28-ը օտարերկրացի են եղել, այդ թվում` 9-ը արգենտինացի, 7 մեքսիկացի, 3 հոլանդացի, 2 գերմանացի և 2 ավստրիացի: Մահացածների թվում են նաև Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ճապոնիայի քաղաքացիներ: Մնացած 40-ը Կուբայից են: