Բրիտանական BBC հեռուստառադիոընկերության լրագրողները երկօրյա գործադուլ են սկսում, որով իրենց բողոքն են արտահայտում ընկերության կողմից կենսաթոշակի անցնելու համակարգում փոփոխություններ իրականացնելու նախագծի դեմ, հաղորդում է Vesti.ru-ն:
Գործադուլի երկրորդ փուլը նախատեսված է իրակացնել նոյեմբերի 15-16-ին: Հեռուստաընկերության աշխատակիցները հայտարարել են, որ բողոքի նոր ակցիաներ են մտադիր անցկացնել, ընդ որում`դրանցից մեկը կարող է տեղի ունենալ ամանորյա տոների ընթացքում, երբ բնակչությունը ամենից շատ է հեռուստացույց դիտում:
Այսօրվա բողոքի ակցիային մասնակցում է Լրագրողների ազգային միության ավելի քան 4000 անդամներ, ընդ որում` «Բեկտու» անկախ արհմիության նույնքան անդամ, որոնք զբաղվում են ընկերության տեխնիկական հարցերով, ընդունել են ընկերության առաջարկը և գործադուլի դուրս չեն եկել:
Այս փաստի շնորհիվ` BBC-ի հեռարձակումը լիովին չի դադարի: Եթեր կհեռարձակվեն այն հաղորդումները, որոնք կարող է կազմակերպել տեխնիկական անձնակազմը:
Այնուամենայնիվ, այսօրվա գործադուլի պատճառով մի շարք հաղորդումներ, որոնք պատրաստում են բողոքող լրագրողները, չեն ցուցադրվի: