Հուշարձանների պահպանությամբ զբաղվող փորձագետները քննադատել են ԱՄՆ Մասաչուսեթս նապհանգի Հավերհիլ քաղաքի եկեղեցական խորհրդի որոշումը: Նշենք, որ եկեղեցական խորհուրդը ցանկանում է վաճառել 163 տարեկան հայկական եկեղեցին տեղացի դեվելոփերներից մեկին, ով ցանկանում է քանդել այն և փոխարենը «Բուրգեր Կինգ» արագ սննդի ցանցի կետ կառուցել, հայտնում է CBS Boston-ը:
Քաղաքի պատմամշակութային կոթողների պահպանության հանձնաժողովի անդամ Քրիստիան Միլլերն ասել է, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վայրում ռեստորանի կառուցումը պարզապես ծիծաղելի է:
Հանձնաժողովի անդամների կարծիքով` եկեղեցու քանդումն ամբողջովին կփոխի քաղաքի տեսքը:
Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչները նշում են, որ հին եկեղեցու վերանորոգման համար 1.5 մլն դոլար է պահանջվում և նրանք ստիպված են վաճառել այն, որպեսզի ավարտեն նոր եկեղեցու կառուցման աշխատանքները: