Նոյեմբերի 7-ին`ժամը 08.35-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 30 կմ-ում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեռևս չպարզված հանգամանքներում BMW-320 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մեկ քաղաքացու և հանձնել շտապ օգնության աշխատակիցներին, իսկ ընդհանուր առմամբ տարբեր աստիճանի մարմնական
վնասվածքներով Չարենցավան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 21-ամյա վարորդ Էդգար Առաքելյանը, 23-ամյա Արմեն Մելքոնյանը, 25-ամյա Ալվարդ Սեդրակյանը և 20-ամյա Ժորա Հովակյանը:
Վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ ուղևորներինը` միջին ծանրության: