Մոսկվայում անցկացող Միխայիլ Տալի անվան հուշամրցաշարի 4-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ:
Շախմատիստները համաձայնեցին միավորը կիսել պարտիայի 35-րդ քայլին:
Մյուս բոլոր պարտիաները նույնպես խաղաղ արդյունք ունեցան, ինչը հնարավորություն տվեց Լևոն Արոնյանին պահպանել առաջատարի դիրքերը 3 միավորով: 5 շախմատիստ նրան զիջում են կես միավոր:
Վաղը շախմատիստները հանգստանում են, իսկ նոյեմբերի 10-ին Արոնյանը սպիտակներով կմրցի կարյակինի հետ: