Հայտնի է, որ կանանց մոտ ցավադիմացկունությունն ավելի բարձր է:
Ավելին` ճանապարհատրանսպորտային պատահարներից կանանց` ողջ մնալու հավանականությունն ավելի մեծ է, նույնիսկ եթե ունի նույն վնասվածքները, ինչ տղամարդը:
Այս հանգամանքը փորձել են պարզել ամերիկացի բժիշկները, որոնց վիրահատական սեղանին է հայտնվել ճանապարհատրանսպոտային պատահարից տուժած տղամարդ: Տղամարդն ունեցել է բազմաթիվ խնդիրներ` արյունահոսություն, ներքին և արտաքին վնասվածքներ: Փրկվելու հույսեր, փաստորեն, չեն մնացել:
Սակայն բժիշկները հավաստիացրել են, որ եթե նույն վնասվածքներով վթարի ենթարկվածը կին լիներ, ապա կփրկվեր:
Ըստ նրանց` կանանց ցավադիմացկունության գաղտնիքը ոչ թե հորմոնների մեջ է, այլ` էստրոգենի, որը համակարգում է օրգանիզմի աշխատանքը ճիշտ ժամանակին և ուժեղացնում է վնասվածքների դեմ պաշտպանությունը: