Նոյեմբերի 9-ին, ժամը 12-ին Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարևանությամբ տեղի կունենա պիկետ, որի կազմակերպիչը Հայ Ազգային Կոնգրեսն է: Միաժամանակ երիտասարդների առանձին խմբեր բողոքի ակցիա կանցկացնեն առավոտյան ժամը 9-ից: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեիս մամուլի հաղորդագրության մեջ:
Նույն օրը, ժամը 18.00-ին Մատենադարանի մոտ տեղի կունենա Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը:
Կոնգրեսի հաղորդմամբ` հանրահավաքը կվարի ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Հանրահավաքում ելույթ կունենան.
1. Վերջերս ազատ արձակված քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը
2. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` տնտեսական աղետալի վիճակի և կառավարության ոչ ադեկվատ որոշումների, ինչպես նաև ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության մասին
3. Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը` ընթացիկ քաղաքական իրավիճակի մասին
4. «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը
5. ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը
6. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը
Իր հայտարարության մեջ Հայ Ազգային Կոնգրեսը նաև խնդրում է քաղաքացիներին` ճանապարհների փակման, ոստիկանության կամ պետական ու ոչ պետական այլ մարմինների կողմից որևէ խոչընդոտի հանդիպելու պարագայում տեղյակ պահել Կոնգրեսի գրասենյակին` 52.09.74 հեռախոսահամարով: