Հաիթիում խոլերայից մահացածների թիվը հասել է 500-ի: Այս մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարը: Ընդհանուր վարակվածների թիվը հասնում է մոտ 7400-ի:
Տեղական իշխանությունները և մարդասիրական կազմակերպությունները փորձում են ջրով ապահովել այն շրջանները, որոնք տուժել են «Թոմաս» փոթորիկից, որը հանգեցրել է ջրհեղեղի, որի հեետևանքով Հաիթիի արևմուտքում 8 մարդ է մահացել:
Ինչպես տեղեկացնում է Save the children (Փրկեք երեխաներին) մարդասիրական կազմակերպության ներկայացուցիցչներից մեկը, փոթորիկից տուժել է մոտ 35 հազ. բնակիչ: