Home / Армения / Մամուլն օգնել է ՀՅԴ-ականին պարզել Ադրբեջանի ընտրությունների ոչ ժողովրդավարական լինելը

Մամուլն օգնել է ՀՅԴ-ականին պարզել Ադրբեջանի ընտրությունների ոչ ժողովրդավարական լինելը

ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանն Ադրբեջանում երեկ անցկացված միլի մեջլիսի ընտրությունները համարում է ոչ ժողովրդավարական: 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ իր այս կարծիքը հիմնված է ռուսաստանյան մամուլի տեղեկությունների վրա, մինչդեռ ադրբեջանական մամուլը, Կարապետյանի խոսքով, հիմնականում պաշտոնական տեղեկատվություն է տարածել:

Դաշնակցականն ասել է, որ ընտրություններն անցել են խախտումներով և հույս հայտնել, որ ԵԱՀԿ և Եվրախորհրդի առաքելություններն իրենց օբյեկտիվ գնահատականը կտան Ադրբեջանում անցած ընտրություններին:

Ադրբեջանի ընտրությունները համեմատելով Ղարաբաղի իշախանությունների ձևավորման գործընթացի հետ` Կարապետյանն ասել է, որ Ղարաբաղում թե նախագահի, թե խորհրդարանի ընտրությունները հարյուրապատիկ անգամ ավելի ժողովրդավարական են, քան Ադրբեջանի յուրաքանչյուր ընտրություններ: