Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը Facebook սոցիալական կայքում արդեն իր էջն ունի, հաղորդում է AP գործակալությունը:
Թագուհու ֆեյսբուքյան էջում տեղադրվելու են նկարներ, հոլովակներ և տեղեկատվություն ոչ միայն թագուհու մասին, այլև թագավորական ընտանիքի մյուս անդամների, այդ թվում` արքայազն Ուիլյամի և Հարիի մասին:
Սոցիալական կայքի օգտատերերը հնարավորություն կունենան հաղորդագրություններ ուղարկել թագուհուն, մեկնաբանություններ անել նրա էջում և տեղեկանալ թագավորական բնակավայրում տեղի ունեցող իրադարձություններին:
Թագուհու ֆեյսբուքյան էջը անձնական բնույթ չի կրում, ուստի օգտատերերը չեն կարողանա ընկերանալ թագուհու հետ:
Նշենք նաև, որ թագավորական ընտանիքն իր էջն ունի Twitter-ում, իսկ YouTube տեսանյութերի կայքում` անձնական ալիքը: